Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Կրծքավանդակի օրգանների ԿՏ. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի օրգանների ԿՏ. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ, վերին և ստորին շնչուղիների ուռուցքային հիվանդություններ ամենավաղ փուլում, վնասվածքներ՝ /տրավմաներ/՝ բրոնխների, կրծքավանդակի վնասում/:

Կրծքավանդակի ԿՏ-ն բավականին տեղեկատվական հետազոտություն է:

Կրծքավանդակի ԿՏ-ն նշանակվում է հետևյալ դեպքերում.

  • Թոքերի սուր և քրոնիկ հիվանդություններ
  • Թոքերի երկարատև կամ ատիպիկ ընթացքով բորբոքային հիվանդություններ
  • Ռենտգենով կամ ֆլյուրոգրաֆիայով հայտնաբերված օջախային գոյացության դիֆերենցիալ ախտորոշում
  • Թոքերի ինտերստիցիալ ախտահարման ախտորոշում /սարկոիդոզ սիլիկոզ, այլ օբստրուկտիվ հիվանդություններ/
  • Աորտայի կրծքային հատվածի անևրիզմա
  • Թոքային անոթների թրոմբոէմբոլիա
  • Կրծքավանդակի օրգանների ուռուցքներ /միջնորմ, թոքեր, պլևրա, կերակրափող/
  • Պուլմոնէկտոմիայից հետո ուռուցքի կրկնության կասկած
  • Էքսուդատիվ պլևրիտներ՝ կրծքավանդակի օրգանների վիճակը գնահատելու նպատակով
  • Այլ տեղակայման ուռուցքների դեպքում կրծքավանդակում մետաստազները հայտնաբերելու համար
  • Կրծքագեղձի ուռուցքների դեպքում դեպի հարևան հյուսվածքներ նրանց տարածվածությունը ժխտելու նպատակով
  • Լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ժամանակ ներկրծքային լիմֆատիկ հանգույցների ախտահարման գնահատում
  • Կրծքավանդակի օրգանների վնասվածքներ /տրավմաներ/


Կրծքավանդակի ԿՏ-ն նախ իրականացվում է առանց կոնտրաստային նյութի: Սակայն արդյունքի ավելի կոնկրետացման նպատակով կարող է ներմուծվել կոնտրաստային նյութը:

Այն օգնում է ավելի լավ գնահատելու անոթային խնդիրները և բոլոր հայտնաբերված պաթոլոգիկ փոփոխությունները:

Կոնտրաստավորմամբ հետազոտությունն անվնաս իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արյան բիոքիմիական հետազոտության տվյալները /կրեատինին և այլն/, որոնք ցույց են տալիս երիկամների նորմալ գործունեությունը, ինչը խիստ կարևոր է օրգանիզմից կոնտրաստանյութի ժամանակին հեռացման համար:

Կրծքավանդակի ԿՏ-ի հակացուցումները

  • Հղիություն
  • Յոդ պարունակող կոնտրաստանյութի նկատմամբ ալերգիա, հիպերթիրեոզ
  • Շաքարային դիաբետ դեկոմպենսացիայի շրջանում, երիկամային անբավարարություն


Կրծքավանդակի ԿՏ-ն նախապատրաստում չի պահանջում: Այն միանգամայն անցավ է, իրականացվում է արագ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ